Իմ աշխարհում ամեն մեկը կարող է իր միտքը ասել կարող էն Brawl stsrs խաղալ երբ կուսի իմ աշխարհում Wi fi ը անվճար է մարդկանց ամցեկան աշխատավարձը ամենա քիչը դա-100000000000 դոլար է իսկ նորմալը 10000000000000000 դոլար է Իսկ օրինակ սև իկրան իմ մոտ առժի 500 իսկ տունը առժի 1000 դրամ ։ Իսկ դպրոցները կլինեն անվճար և սովորողները սովորելու համար փող կստանան 1 դասը կտեվի 45 րոպե երեխաները կունենան օրը 3-4 դաս և դասերը կսկսեն ժամը 10։30-12։35 երեխաները կգան դպրոց շաբաթը 3-4 օր իսկ երբ երեխաները մեծանան կգնան որ աշխատանքը կուզեն և աշխատանքի օպըտ րոբոտը պետք չի։ Իմ աշխարըում եթե երեխեն կուսի դանատ տա խաղ դա կլինի անվճար ։ Բայց օրը գոնե 1-2 ժամ երեխաները պետքե սովորեն դասեր եթե չ սոորեն նրանց մետ հեռախոսը փակվում է 2-3 ժամով եթե հեռախոսը կփագվի 15 անգամ դուք չեք կարողանալու մտնել խաղեր և այլն դա կլինի 2-4 օրմ։իսկ մեծերն գնում էն աշխատանքի ժամը 13։15 իսկ տուն էն գալիս 18։45-19։35 աշղատանքի օրերը 1 շաբաթում կլինի 4-5 օր
Ա. Համեմատում (1-10)
Ա. Համեմատում (1-10)
Լրացրեք բաց թողնված վանդակը (<, >, =)
- 5.4 > 5.39
- 0.12 = 0.120
- 14.05 < 14.5
- 0.007 < 0.07
- 123.1 > 123.099
- 8.9 < 9.1
- 0.56 > 0.559
- 2.34 > 2.43
- 10.01 < 10.10
- 0.045 = 0.0450
Բ. Գումարում և հանում (11-25)
Հաշվեք արտահայտության արժեքը
- 2.5 + 3.4=5.9
- 12.8 + 0.15=12.95
- 0.05 + 1.005=1.055
- 45.9 + 5.1=51.0
- 7.23 + 2.77=10.00
- 9.8 – 4.3=5.5
- 15.4 – 2.15=13.25
- 1.0 – 0.09=
- 20.5 – 10.25=
- 5.67 – 0.6=
- 12.3 + 4.56 + 0.1=
- 100 – 0.01=
- 0.45 + 0.55 – 0.1=
- 8.91 – 3.4 + 1.2=
- 2.002 + 0.998=3.000
Գ. Բազմապատկում 10, 100, 1000, 10000-ով (26-38)
Հիշեք՝ ստորակետը տեղափոխվում է դեպի աջ
- 0.5 x 10
- 1.25 x 10
- 0.004 x 100
- 3.1415 x 100
- 0.07 x 1000
- 12.8 x 1000
- 0.00056 x 10000
- 9.1 x 10000
- 0.1 x 100
- 23.456 x 10
- 0.001 x 1000
- 0.08 x 10000
- 1.5 x 100
Դ. Բաժանում 10, 100, 1000, 10000-ի վրա (39-50)
Հիշեք՝ ստորակետը տեղափոխվում է դեպի ձախ
- 5.8 :10
- 125.4 :10
- 45.0 :100
- 0.9 : 100
- 1230.5 : 1000
- 7.0 : 1000
- 85600 : 10000
- 12.4 : 10000
- 0.05 : 10
- 345 : 100
- 1.1 : 1000
- 100 : 10000
Հայ հին աշխարհի հավատալիքներ
Հին աշխարհի շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, որոշ առարկաների և երևույթների վերագրվել են տարբեր նշանակություններ և գործառույթներ: Օրինակ՝ մարդիկ որոշ առարկաների վերագրում էին չարին վանելու և հաջողություն բերելու հատկանիշներ, և դրանց անվանում էին չարխափաններ: Դրանք հիմնականում իրեր էին, որոնք պատրաստվում էին հատուկ ծիսակարգով և պահվում հատուկ պայմաններում: Այս բոլոր առարկաներն էլ հենց կոչվում են հայկական հմայիլներ կամ, այսպես ասած, հմայքի արժանի իրեր:
Հայերը հնում հավատում էին, որ հմայիլներնիրենց պաշտպանում էին արհավիրքներից, պատերազմներից և անհաջողություններից: Կակարծիք, որ հմայիլներն առաջացել են մարդկության զարգացման այն փուլում, երբ մարդկանց մեջ դեռ չկար հստակ տարբերակում գիտելիքի, իրականի և երևակայականի միջև:
Մինչ գրավոր աղոթքների առաջացումը, մարդիկ չարխափան խորհուրդ էին տեսնում երկաթի, քարի կամ փայտի կտորների մեջ: Նրանք դրանցիցտարբեր փոքրիկ կտորներ էին կտրում և պահում իրենց մոտ՝ որպես իրենց
պահապան ուղեկից:
Այս երևույթն իր բազմաթիվ դրսևորումներն է ստանում ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ բազմաթիվ ծիսական արարողությունների մեջ: 5-րդ դարի պատմիչների հիշատակություններում նշվում է, որ հավատալիքներում
գերբնական հատկություններ ունեին և չարի դեմ պայքարի միջոց էին համարվում փուշը, կրակը, երկաթը: Հին Հայաստանում չարի դեմ պայքարում էին մետաղե առարկաներով, որոնք հիմնականում ունեին սուր ծայր:
Դաղդղան

Հմայիլների շարքում մեծ և առանձին տեղ էին զբաղեցնում փայտից պատրաստված հմայիլները, որոնք կոչում էին դաղդղան:Դաղդղան պատրաստում էին և՛ մարդկանց, և՛ կենդանիների համար: Կային նաև հատուկ դաղդղաններ, որոնք կախում էին նորածնի օրորոցից կամ դաստակից: Տան համար պատրաստվող դաղդղաններն ավել մեծ էին և կախում էին տանը, որևէ լավ երևացող տեղում: Իսկ նորածնի համար պատրաստվող դաղդղանները փոքրիկ տակառի ձև էին ունենում և հաճախ ուլունք էին հիշեցնում: Հնում լայնորեն տարածված էր խոշոր եղջերավոր անասունների վզից կամ
եղջյուրից դաղդղան կախելը: Դաղդղաններ կախել են նաև կարասներից և կճուճներից, որպեսզի այնտեղ պահվող բերքը պահպանեին կրծողներից և միջատներից։
Դաղդղան պատրաստելու համար, որպես փայտանյութ օգտագործում էին սրբազան ծառերի փայտը: Կան գյուղեր, որտեղ դաղդղանները պատրասվել են հատուկ դզդզան կամ բռնչենի կոչվող ծառի արմատներից և բնից: Մարդիկ հավատում էին, որ այս ծառը նույնպես ուներ չարխափան հատկություն: Ոչ ոք չէր համարձակվում անգամ մեկ ճյուղ կամ տերև պոկել այդ ծառից: Իսկ այն կանայք, ովքեր երեխա չէին ունեում, երեք անգամ անցնում էին ծառի ճյուղերի տակով, որպեսզի արու զավակ ունենային: Ամենատարծված խումբը լուսնաձև և կիսալուսնաձև դաղդղաններն էին, որոնք Հայաստանում տարածված են եղել դեռևս հնագույն ժամանակներից: Դրա պատճառն այն է, որ հնագույն հավատալիքներում մարդիկ լուսնին մի շարք հատկություններ են վերագրել, ինչպիսիք են՝ պտղաբերությունը, հարստությունը, հիվանդությունների բուժումը: Առասպելներում հաճախ են լուսինն ու ցուլը նույնացվում, ինչպես նաև հաճախ ցուլի մեջքին լուսին է պատկերվում:
Չարխափան ուլունքներ
Որոշ հմայիլներ պատրաստելիս դաղդղանի փոքրիկ կտորների կողքին շարում էին նաև տարբեր ուլունքներ: Այս ուլունքները նույնպես լինում էին տարբեր տեսակների: Կային ուլուтնքներ, որոնք բուժում էին հիվանդություններ, և
կային ուլունքներ, որոնք ունեին չարը վանելու հատկություն և պաշտպանում էին այն կրողին: Քարերը ծիսապաշտամունքային հավատալիքներում համարվել են երկարակեցության և հավերժության խորհրդանիշ: Հնում քարերը, որպես թալիսման, կրել են ինչպես վզնոցների մեջ, այնպես էլ գոտկատեղի զարդերի և թևնոցների մեջ:
Հայկական հմայիլներ / վանակն
Այդպիսի թալիսման քարերից է վանակնը կամ լեռնային բյուրեղը, որը հնագույն ժամանակներում արդյունահանվել է հիմնականում Վանի և Բիթլիսի տարածքում: Հնում հայերը հավատում էին, որ այս քարն իր մեջ պահպանում է մեծ քանակությամբ էներգիա, և այն համարում էին գերբնական ուժերի շտեմարան: Այս քարը հիմնականում օգտագործում էին լյարդի հիվանդությունների բուժման նպատակով: Իսկ կանաչ գունավորում ունեցող քարերը, որպես կանոն, օգտագործվում էին տեսողական հիվանդությունները բուժելու նպատակով: Կապտավուն երանգավորում ունեցող քարերն, ինչպիսիք են՝ փիրուզը և ծովակնը, որպես կանոն, հակադրվում էին չար ուժերին և համարվում էին իմաստության խորհրդանիշ:
Հայկական հմայիլներ / լազուրիտ
Հայկական լեռնաշխարհում տարածված մեկ այլ քար՝ լազուրիտը կամ հայ քարը, օգտագործել են դիվահարությունները բուժելու նպատակով:Այս բոլոր քարե ուլունքները, որոնք օգտագործվոմ էին չարխափան կամ պաշտպանական նպատակներով, կոչվում էին աչքի ուլունքներ: Այս հմայիլներից շատերն այժմ կորցրել են իրենց խորհուրդն ու նշանակությունը: Եթե անգամ դրանք ինչ-որ ձևով կիրառվում են կենցաղում, ապա ունենում են դեկորատիվ բնույթ: Քրիստոնեության ընդունումից հետո այս բոլոր չարխափան հմայիլներին փոխարինելու եկան աղոթքները: Մարդիկ այժմ աղոթքների միջոցով են փորձում պաշտպանվել բոլոր անհաջողություններից և չար ուժերից: Եվ այժմ, եթե անգամ ինչ-որ առարկայի տրվում է չարխափան կամ պահպանողական գործառույթ, ապա այդ հատկությունները նրան շնորհված են Աստծո կողմից:
Հայոց հեթանոսական դիցարան
Հայկական լեռնաշխարհի արևմուտքը հայոց հնագույն պետականության բնօրրաններից մեկն էր։ Բարձր Հայքում և դրա մոտակայքում էին սփռված հայոց հեթանոսական դիցարանի աստվածների պաշտամունքի կենտրոնները։ Արամազդը հայոց գերագույն աստվածն էր։ Անահիտ՝մայր աստվածուհին և բերրիության խորհրդանիշը։ Միհրը՝ երկնային լույսի և արևի աստվածն էր, Արամազդը որդին, Վահագնը՝ ամպրոպի և կայծակի աստվածն էր։ Նանեն ընտանիքի պահապանը և ռազմի աստվածուհին էր, Արամազդի դուստը։ Տիրը՝ դպրության, իմաստության և գուշակության աստվածն էր։
Աստղիկը՝ գեղեցկության և սիրո աստվածուհին էր։ Ք․ա․ IX դարի կեսերին կազավորվեց Վանի կամ Արարատյան թագավորությունը, որն աստիճանաբար միավորեց հայկական լեռնաշխարհի մեծ մասը։ Վան քաղաքի միջնաբերդում գտնվող Մհերի դուռ կոչվող ժայռի վրա Իշպուինի արքան փորագրել տվեց իր տերության բոլոր աստվածների անունները։ Վանի թագավորության գերագույն աստվածը Խալդին էր/արքայի անձի հվանավոր/, այնուհետև՝ Թյշեբան /պատերազմի/, Շիվինին/արևի/։
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է դաղդղանը:
- Ու՞մ վրա էին կախում դաղդղանները:
- Նկարե՛ք կամ պատրաստե՛ք նմանատիպ իրեր:
- Ասվածների անվան դիմաց նկարել՛ այնպեսզի պատկերանշան, որ
հուշող լինի իր հովանավորության ոլորտը
| Արամազդ | |
| Անահիտ | |
| Միհր | |
| Վահագն | |
| Աստղիկ | |
| Տիր | |
| Նանե |
Հովհաննես Թումանյան «ԳԱՌՆԻԿ ԱԽՊԵՐ»
Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Կորա՜ծ գընում են հեռու.
Արևը վառ,
Ճամփեն երկար,
Ոչ աղբյուր կա, ոչ առու:
Քույրը մեծ էր, ոնց որ լիներ
Կըհամբերեր արևին,
Բայց ախպերը փոքրիկ էր դեռ,
Չէր դիմանում ծարավին:
Գընում են, գընում, տեսնում են ճամփին
Կովի ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի՛կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՜նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:
— Չէ՛, ախպեր ջան, չէ՛, դու կով կըդառնաս,
Կովի կճղակի տեղից մի՛ խըմի.
Մի քիչ էլ կացի… քիչ էլ որ կենաս,
Առաջներըս պաղ աղբյուր կա հիմի:

Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Գընո՜ւմ, գընում են հեռու.
Արևը վառ,
Ճամփեն երկար,
Ոչ աղբյուր կա, ոչ առու:
Գընում են, գընո՜ւմ, տեսնում են ճամփին
Ձիու ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի՛կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՞նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:
— Չէ՛, ախպեր ջան, չէ՛, դու ձի կըդառնաս,
Ձիու սըմբակի տեղից մի՛ խըմի,
Մի քիչ էլ կացի, քիչ էլ որ կենաս՝
Մոտիկ մի զուլալ աղբյուր կա հիմի:
Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Գընո՜ւմ, գընում են հեռու.
Արևը վառ,
Ճամփեն երկար,
Ոչ աղբյուր կա, ոչ առու:
Գընում են, գընում. տեսնում են ճամփին
Գառան ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
Փոքրիկ ախպերը էլ չի համբերում,
Քըրոջից թաքուն խըմում է պուճուր:
Քույրը մին էլ ետ է նայում,
Որ մի գառը մղկըտալի
Իր ետևից տըխուր մայում
Ու մայելով վազ է տալի:
Խեղճ Մանուշը վայ է տալիս,
Վայ է տալիս, լալի՜ս, լալի՜ս.
Բայց էլ ի՞նչ աներ,
Բայց էլ ո՞նց աներ…
Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Գառն ու աղջիկ մոլորված,
Հեռու երկրում
Տըխուր-տըրտում
Գընո՜ւմ, գընում են կորած:
Սոված ու ծարավ գընում են, գընում.
Գընում են, գընո՜ւմ, չըգիտեն թե ուր.
Վերջապես մի հով անտառ են մըտնում,
Անտառի միջին մի զանգակ աղբյուր:
Կուշտ-կուշտ խըմում են էն սառը ջրից,
Հետո Մանուշը ծառն է բարձրանում,
Գառնիկ ախպերն էլ ծառերի տակին
Մուշ-մուշ արածում, արոճ է անում:
Իըիկվան պահին խըրխինջ ու քըրքիջ…
Լըցվում է հանկարծ անտառն աղմուկով.
Մոտիկ են գալի ձայները քիչ-քիչ…
Մոտիկ են գալի ծիծաղով, երգով…
Եվ ահա ոսկի սանձերց բըռնած
Բերում են ջըրեն ձիանքն արքայի:
Ամեհի ձիանքն աղբյուրից խըրտնած՝
Ծառս-ծառս են կանգնում ու մոտ չեն գալի:
Մըտիկ են տալի ծառայքը մեկ էլ,
Որ սիրուն մի ցոլք ջըրի մեջն ընկել,
Ու ջուրը քանի ալիք է տալի,
Նա էլ ջըրի հետ գընում է գալի:
Նայում են վերև: Ի՜նչ տեսնեն, աստվա՜ծ.
Մի հուր-հրեղեն, մի շարմաղ աղջիկ,
Ծառի ճյուղերին նազելի նըստած՝
Նայում է ներքև լըռիկ ու մընջիկ.
Մի սիրո՜ւն աղջիկ արմանք ու զարմանք:
Զարմանք է պատում խեղճ ծառաներին.
Տեր աստված, արդյոք ի՞նչ հըրաշք է սա,
Վայրի անտառում իջած էս ծառին:
— Ո՞վ ես, չըքնաղ, տեսի՞լք ես դու,
Թե՞ հողեղեն արարած.
Թե տեսիլք ես՝ կաց մի քիչ էլ,
Թե աղջիկ ես՝ արի ցած:
Ցած ե՛կ տեսնենք՝ ի՞նչպես եղավ,
Որ ծագեցիր դու մեզ մոտ.
Ի՞նչ ցավ է քեզ արդյոք բերել
Մեր աշխարհքը անծանոթ:
— Մեզ որբության ցավն է բերել
Ձեր աշխարհքը անծանոթ: —
Ձայն է տալի ծառի վըրից
Մեր Մանուշը ամաչկոտ: —
Մենք տուն չունենք, ոչ ապավեն
Էս լայն-արձակ աշխարհքում,
Մութն էլ հիմի շուտով կընկնի,
Վախենում ենք անտառում:
Ու ծառաները գառն ու աղջկան
Առնում են բերում պալատն արքայի:
«Ո՞վ ես դու, սիրուն, — հարցնում է արքան, —
Անբան գառան հետ ի՞նչ ես ման գալի»:
Կանգնում է աղջիկն էստեղ նորից նոր
Պատմում է, ինչ որ պատմեցի ես ձեզ.
Թե՝ ապրած կենաս, ահեղ թագավոր,
Մեր բանը, հապա՜, էսպես ու էսպես…
Թագավորն երբ որ լըսում է մին-մին՝
Ե՛վ շատ ցավում է, և՛ շատ հավանում.
Անում է նըրան իրեն թագուհին,
Յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում:
Ու փառքի միջում, շըքեղ դահլիճում,
Լիքն ու երջանիկ ապրում է Մանուշ.
Գառնիկ ախպերն էլ ճոխ պարտեզներում
Արոտ է անում ու խաղում անուշ:
Պալատումը կար նախանձոտ ու չար
Մի պառավ կընիկ, հընուց աղախին.
Նախանձում է սա, թե ոնց պիտի գա
Մի որբ՝ թագուհի դառնա մեր գըլխին:
Մի օր էլ գալի, գըլուխ է տալի,
Առաջը կանգնում, կեղծավոր գովում.
«Արի քեզ տանեմ, սիրուն թագուհի,
Չըփ-չը՜փ լողացնեմ շարմաղ էն ծովում»:
Խաբում է, տանում, գցում ծովի մեջ,
Շորերը առնում, ետ բերում քաղաք,
Հագցընում իր սև, դարձվոր աղջըկան,
Պալատ ուղարկում թագուհու տեղակ:
Երեսը ծածկած թանձըր շըղարշով
Պալատ է մըտնում էն սուտ թագուհին,
Ու թագավորն էլ կասկած չի տանում,
Թե ով է եկել բազմել իր գահին:
Բայց ինչ են անում, ինչ որ չեն անում,
Չեն կարում էլ տուն բերեն Գառնիկին.
Մայում— էս ափից էն ափն է վազում,
Մայում — էն ափից ետ գալի կըրկին:
Ի՞նչ անենք սըրան, ո՞նց անենք սըրան.
Պառավն ու աղջիկ շատ միտք են անում.
Վերջը գալիս է դարձվոր թագուհին
Անկողին մըտնում, հիվանդ ձևանում:
Էլ թանկ ուտելիք, էլ ազնիվ մրգեր
Բերում են փըռում, խնդրում, աղերսում.
Մըտիկ չի տալի ոչ մեկի վըրա.
Վերջը Գառնիկի մըսիցն է ուզում…
«Բայց չէ որ, Մանուշ, քու եղբայրն է նա,
Ո՞նց ես նըրա միսն ուզում դու հիմա…»
— Ի՞նչ անեմ, ինձնից նա ազիզ հո չի՞.
Ես որ մեռնում եմ, թող նա էլ կորչի…
Ասում է, ճըչում. «Վա՜յ, մեռա՜, աման…»
Ու թագավորը տալիս է հրաման.
«Կըրակ վառեցեք,
Դանակ սըրեցեք,
Բերեք մորթեցեք
Ախպեր Գառնիկին,
Որ առողջ լինի
Իր քույրը տիկին»:
Թագավորն էսպես պատվեր է տալի,
Պատվեր է տալի ու դուրս է գալի,
Գընում է ծովափ սաստիկ սրտնեղած,
Թե ո՜րքան Մանուշն անգութ է եղած…
Մայում է, լալիս Գառնիկ-Ախպերը,
Լացացնում է ժեռ ծովի ափերը,
Մի ափից բըռնած մյուս ափն է թըռչում,
Մարդկային լեզվով քըրոջը կանչում.
— Քուրիկ ջան, քուրիկ,
Կըրակ են վառում,
Կըրակ են վառում,
Դանակ են սըրում։
Քուրիկ ջան, քուրիկ,
Լըսի անդունդից,
Օգնության հասի,
Սպանում են ինձ։
Լըսում է արքան՝ տեղը քար կըտրած,
Եվ ալիքների միջիցը հանկարծ
Շատ ծանոթ մի ձայն՝ հեռո՜ւ, խո՜ւլ ու խոր
Կանչում է քնքուշ, կանչում է անզոր.
«Ախպեր ջան, ախպեր,
Անհեր ու անմեր,
Անքուր ու ու անտեր
Իմ Գառնիկ–Ախպեր.
Դըժար է տեղըս,
Ձենըս չեն լըսում,
Ձենըս չեն լըսում,
Ձեռըս չի հասնում։
Ա՜խ, չար պառավը
Սև արավ օրըս,
Այժմ էլ կըսպանի
Գառնիկ–Ախպորըս»։
Լըսում է արքան, պալատն է հասնում,
Պատռում է քողը թագուհու դեմքի.
Պատռում է, տեսնում… բայց ի՜նչ տեսնում,
Ո՜վ է իր գահին եղել թագուհի…
— Եկե՜ք, ձկնորսնե՜ր, ուռկան ձըգեցե՜ք,
Հանեցեք ծովից մեր լավ Մանուշին.
Եկեք, դահիճնե՜ր, ծովը ձըգեցեք
Կախարդ պառավին ու էս հըրեշին։
Էսպես բարկացած գոռում է արքան,
Ժողովուրդն ամեն թընդում է ցավից,
Գալիս է կանգնում, ձըգում է ուռկան,
Անմեղ Մանուշին հանում է ծովից։
Հանում է ծովից, գահին բարձրացնում,—
Կրկին թագուհի ու տիկնանց տիկին.
Գառնիկ–Ախպերն էլ անչափ խընդումից
Պատռում է իրեն ոչխարի մորթին,
Դուրս գալի, կանգնում սիրուն տղամարդ,
Ճակատը պայծառ, աչքերը վառ–վառ,
Ոչխարի տըկար մայունի տեղակ
Մարդկային լեզվով ազատ ու ճարտար։
Իսկ չար պառավին, իրեն աղջըկան,
Որ խաբել էին աշխարհ բովանդակ,
Վըզներից կապում ջաղացի քարեր,
Ձըգում են ծովի անդունդը անտակ։
Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Առած պատիվ, գահ ու թագ.
Աշխարհքն էլի
Խաղա՜ղ ու լի՜,
Չարը թաղված ծովի տակ։
1905
Հարցեր և առաջադրանքներ
- Բալլադից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
- Ինչո՞ւ էին քույր ու եղբայր հայտնվել հեռու ճամփաներին և ո՞ւր էին գնում։
- Քույրն ինչո՞վ էր բացատրում իր արգելքը, երբ եղբայրը ուզում էր ջուր խմել կովի կամ ձիու ոտնատեղից։
- Ինչպե՞ս Մանուշը հայտնվեց թագավորական պալատում։
- Ո՞վ էր պալատի չար կերպարը և ի՞նչ նենգ պլան իրագործեց նա։
- Ինչպե՞ս թագավորն իմացավ ճշմարտությունը։
- Ինչպիսի՞ն էր Մանուշը, բնութագրի՛ր նրան որպես քույր և որպես թագուհի։
- Ինչո՞ւ Գառնիկը չկարողացավ դիմանալ ծարավին, իսկ Մանուշը դիմացավ։ Միայն տարի՞քն էր պատճառը։
- Ի՞նչ է խորհրդանշում Գառնիկի՝ գառ դառնալը և վերջում նորից մարդու կերպարանք ստանալը։
- Ինչո՞ւ էր պառավ աղախինը նախանձում Մանուշին։ Ի՞նչն է սովորաբար դրդում մարդկանց չար գործերի հեքիաթներում։
- Դու ինչպե՞ս կպատժեիր չար պառավին ու նրա աղջկան։
- Եթե հնարավորություն ունենայիր զրուցելու Գառնիկի հետ այն պահին, երբ նա պատրաստվում էր ջուր խմել գառան ոտնատեղից, ի՞նչ կասեիր նրան։
- Նոր վերնագիր մտածի՛ր այս ստեղծագործության համար
- Ի՞նչ է նշանակում «մարդկային լեզվով ազատ ու ճարտար» արտահայտությունը բալլադի վերջում։ Արդյո՞ք դա միայն խոսելու կարողության մասին է։
- Բալլադը արձակ 7-8 նախադասությամբ պատմիր բլոգումդ։
16.03-20.03
16.03-20.03

- Прочитать первую главу рассказа-притчи Александра Грина «Зеленая лампа».
- Вопросы по первой главе:
- Каким человеком показан Стильтон в первой главе?
Высокомерным, богатым, любил прожигать время, злым.
- Какие качества можно заметить у Джона Ива?
Наивный, добрый ,голодным, бездомный.
- Почему Джон Ив согласился на такое странное условие?
Потому что у него не было дома ,и потому что у него не было работы, потому что у него не было еды, потому что у него не было выбора и ему было нечего терять.
- Как вы думаете, уважал ли Стильтон Джона Ива?
Не уважал его он.
- Почему рассказ называется «Зелёная лампа»?
Она изменила его жизнь.
- Как вы думаете, что может означать зелёный свет лампы?
Деньги и открытую дорогу.
- Чем может закончиться эта история?
Никогда не теряй надежду.
- Опишите героев несколькими словами. Стильтон: ______надменный ____________________Джон Ив: ___________ трудолюбивый _______________.
Հոլով և հոլովում
6-րդ դասարանի համար
Чтобы сохранить изменения, войдите в аккаунт Google. Подробнее…
*Обязательный вопрос
Անուն, ազգանուն
Դպրոց*
Արևելյան դպրոց
Արևմտյան դպրոց
Հյուսիսային դպրոց
Հարավային դպրոց
Դասարան*
6-1
6-2
6-3
6-4
1. Քանի՞ հոլով ունի հայերենը։ Գրի՛ր հերթականությամբ։
Ուղական Սեռական տրական հայցական բացառական գործիական ներգոյական։
2. Որոշի՛ր, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները:
Փողից, ձեռքով, փշին, սրտում, աչքի:
Փողից-բացառական
ձեռքով-գործիական
փշին-տրական
սրտում-ներգոյական
աչքի-սեռական
3. Որոշի՛ր՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:
Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:
Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:3․ Հոլովիր հետևյալ բառերը՝ քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն:
Հայրենիքից-բացառական
քաղաքից-բացառական
բլրի-սեռական
գետակին-տրական
փայտով-գործիական
ջրի-սեռական
Երկնքի-սեռական
շողերը-հայցական
Քար-քարի-քարին-քարը-քարից-քարով-քարում։
Մարդ-մարդու-մարդուն,մարդը-մարդուց-մարդու մեջ։
քույր-քրոջ,քրոջը,քրոջը-քրոջից-քրոջով-քրոջի մոջ։
օր-օրվա-որը-օրից-օրով-օրում։
մայր-մոր-մորը-մորը-մորից-մորով-մոր մոեջ։
աշուն-աշունը-աշունը-աշունից-աշունով-աշունում։
գլուխ-գլխի-գլուխը-գլուխը-գլխից-գլխով-գլխում։
4. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
…(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանող), որը սիրալիր … (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուներ) ձեռքերը: Այդ … (ձև) 8643-րդ … (հաճախորդ) … (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
* Ուռա´: Ռուզվելտի … (ռեկորդ) գերազանցեցի:
Հավանաբար … (քչեր) է հայտնի, որ 1907 … (թվական) Սպիտակ … (տուն) մի … (ընդունելություն) ժամանակ … (ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 … (մարդ) ձեռք:
3Տասնորդական կոտորակների հանումը
1) Հանելին գրվում է նվազելիի տակ այնպես, որ հանելիի ստորակետը և թվանշանները լինեն նվազելիի ստորակետի և համապատասխան կարգերում գրված թվանշանների տակ։
2) Կոտորակների միջև դրվում է հանման նշանը, և ներքևում գիծ է տարվում։
3) Ստորակետներն անտեսվում են, և կատարվում է համապատասխան բնական թվերի հանում։
4) Գծի տակ գրված թվի գրառման մեջ ստորակետ է դրվում նվազելիի և հանելիի ստորակետների տակ։
Տարբեր նշաններով երկու տասնորդական կոտորակներ գումարելու համար պետք է այդ կոտորակների բացարձակ արժեքներից ավելի մեծից հանել ավելի փոքրը և ստացված կոտորակից առաջ դնել ավելի մեծ բացարձակ արժեք ունեցող գումարելիի նշանը։
Առաջադրանքներ
1.Կատարե՛ք հանում.
ա) 3,56 – 2,14 =1,42
գ) 111,782 – 65,327 = 46,455
ե) 0,625 – 0,1=
բ) 81,22 – 53,12 =28,10
դ) 17,1 – 8,256 =0,953
զ) 7,35 – 6,35 =1
2. Կատարե՛ք հանում.
ա) 3 – 0,1
գ) 10 – 9,68
ե) 25 – 10,38
բ) 5 – 2,63 ,
դ) 1 – 0,047
զ) 102 – 96,24
3. Կատարե՛ք հանում.
ա) 1,037 – 1
գ) 8,002 – 8
ե) 107,03 – 56
բ) 3,263 – 2
դ) 11,397 – 9
զ) 34,56 – 29
4. Լուծե՛ք հավասարումը.
ա) 7,86 + x = 10,05
գ) 117,18 – x = 38,241
բ) 43,19 + x = 45,114
դ) 53,27 + x = 90
5. Կատարե՛ք գումարում.
ա) –3,244 + 8,01
գ) 21,21 + (–4,8)
ե) –0,34 + 7,72
բ) 14,62 + (–0,37)
դ) –5,3 + 1,72
զ) –0,85 + 9,46
6. Գտե՛ք 3,385 , 9,428 , 725,11 , 823,12 , 0,93 , 973,14 , 55,675 թվերից ամենամեծը։
7. Ուղանկյուն զուգահեռանիստի չափումներն են՝2.5/6 սմ, 2.8/9 սմ և 3 սմ։ Որոշե՛ք զուգահեռանիստի ծավալը:
March 16 — 20
Կարճ կանոն
Present Perfect = have / has + V3 (Past Participle)
Օրինակներ․
- I have eaten.
- She has finished.
- We have seen this movie.
Բայերի ցանկ (Past Participle ձևերով)
| Base Verb | Past Simple | Past Participle | Թարգմանություն |
|---|---|---|---|
| be | was / were | been | լինել |
| go | went | gone | գնալ |
| see | saw | seen | տեսնել |
| do | did | done | անել |
| eat | ate | eaten | ուտել |
| make | made | made | պատրաստել |
| take | took | taken | վերցնել |
| write | wrote | written | գրել |
| read | read | read | կարդալ |
| play | played | played | խաղալ |
| watch | watched | watched | դիտել |
| clean | cleaned | cleaned | մաքրել |
| finish | finished | finished | ավարտել |
| buy | bought | bought | գնել |
| drink | drank | drunk | խմել |
Have you ever…?”
- Have you ever eaten sushi?
- Have you ever seen a lion?
- Have you ever ridden a horse?
- Have you ever traveled by plane?
- Have you ever lost your phone?
Վարժություններ
Fill in the blanks (լրացրու բաց թողնված տեղերը)
Օգտագործիր have / has + past participle
- I _______ eaten my lunch.
- She _______ finished her homework.
- We _______ watched this movie.
- Tom _______ gone to school.
- They _______ cleaned the room.
- My sister _______ read this book.
Choose the correct answer
- She (have / has) finished her homework.
- We (have / has) seen this film.
- Tom (have / has) eaten an apple.
- They (have / has) gone to the park.
- I (have / has) done my work.
Make sentences (կազմիր նախադասություններ)
Օրինակ՝
I / finish / homework → I have finished my homework.
- She / clean / her room
- We / watch / the film
- They / eat / pizza
- He / write / a letter
- I / read / the book
Make negative sentences
Օրինակ՝
I have eaten → I have not eaten
- She has finished her homework.
- They have watched the film.
- He has cleaned the room.
- We have read the story.
Make questions
Օրինակ՝
You have finished → Have you finished?
- She has eaten lunch.
- They have watched the movie.
- Tom has done his homework.
- You have read the book.
Translate into English (թարգմանել)
- Ես ավարտել եմ իմ տնային աշխատանքը։
- Նա կարդացել է այս գիրքը։
- Մենք դիտել ենք այդ ֆիլմը։
- Նրանք մաքրել են սենյակը։
- Նա գրել է նամակ։
Speaking exercise (խոսակցական)
Պատասխանիր հարցերին Present Perfect-ով։
- Have you eaten breakfast today?
- Have you read an interesting book?
- Have you watched a new movie?
- Have you played football today?
Հայկական լեռնաշխարհի հնագույան բնակատեղիները
Հայկական լեռնաշխարհը մարդկանցով բնակեցված է եղել դեռևս հին քարիդարից։ Համեմատած լավ պատկերված հնավայրերից է Էրեբունին, ապա Շենգավիթը, Կարմիր բլուրն ու Լճաշենը, ինչպես նաև Մեծամորն ու Քարա
հունջը։
Էրեբունի
Ամրոցը հիմնադրվել է Ք․ա․782թ-ին։ Միջնաբերդը կառուցված է Արին-Բերդկոչվող բլրի վրա և շրջափակված է հզոր պարիսպներով։ Պեղումներով բացվել են պալատական շինություններ, սրահներ, տաճարական համալիրներ, զորանոցներ, արտադրական կառույցներ։ Էրեբունի թանգարանում բազմաթիվ հնագիտական իրերի հետ միասին պահպանվում է նաև բազալտե սեպագիր արձանագրություն ամրոցի հիմնադրման մասին։ Խալդի աստծո
տաճարը կառուցվել է միջնաբերդի հրապարակի հարավարևելյան մասում ։Այս մասում հայտնաբերվել են հացահատիկի շտեմարաններ, գինու մառաններ, իսկ տաճարի շինությունները զարդարված են եղել ճոխ որմնանկարներով, բրոնզե գեղազարդ և սեպագիր մեծ վահաններով։ Բնակավայրը մեծ նշանակություն է ունեցել հայ հասարակական կյանքի զարգացման գործում։

Շենգավիթ կամ Կարմիր բլուր
Շենգավիթը վաղ բրոնզեդարյան հուշարձան է։ Այն գտնվում է Երևանյան լճի աջ ափին, բլրի վրա և զբաղեցնում է 6 հզ ․հեկտար տարածք ։ Բնակատեղին շրջապատված է պարիսպներով։ Պեղումների ժամանակ Շենգավիթի դամ
բարաններից հայտնաբերել են ոսկերչական արվեստի հնագույն նմուշներ։Շենգավիթի հուշարձանիպեղումները սկսվել են
1936թ-ից և շարունակվում են մինչ օրս։
Զորաց քարեր

Հուշարձանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսյան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն հիշատակվում է նաև Ցից քարեր։ Հուշարձանը մասամբ է հետազոտված։ Այստեղ հայտնաբերվել ենխեցու բեկորներ։ Ենթադրվում է, որ կառույցը վերաբերում է Ք․ա 15-14 դարերին։

Քարահունջ հնավայրի ժողովրդի մոտ տարածված անվանումներն են Ցից քարեր, Դիք-դիք քարեր, Զորաց քարեր: Զորաց քարեր նշանակում է քարե զորք կամ քարե զինվորներ, որը հուշարձանի տեսքից բխող լեզվական փոխաբերություն է՝ որպես կանգնած մարդկանց խումբ կամ զորախումբ: Մեկնաբանվում է նաև որպես «Զորավոր քարեր», որով շեշտը դրվում է մեգալիթների էներգետիկ ուժի և հզորության վրա։ Իսկ Քարահունջ անվանումն առաջարկվել է 1990-ականներին հուշարձանը հետազոտող ռադիոֆիզիկոս և ռադիոաստղագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու կողմից: Հերունին նշում է, որ XIII դ. պատմիչ Ստ. Օրբելյանը «Սյունիքի Պատմությունը» գրքում հիշատակել է, Սիսիան քաղաքի մոտ Քարունջ անվանմամբ գյուղ։ Քարահունջ անունով գյուղեր կան Գորիսում (Քարահունջից 30 կմ հեռավորության վրա), Արցախում՝ 2 գյուղ (Քարահունջից 60 և 90 կմ հեռավորության վրա), որոնցից մեկի մոտ ժայռերի մեջ կան բացված անցքեր, Վեդիում, Լոռիում և Արևմտյան Հայաստանում: Քարահունջ անվան կազմությունը Պարիս Հերունին մեկնաբանում է քար+հունչ՝ ձայն, արձագանք, հնչյուն (կոչ) բառերով, այսինքն՝ «Հնչող քարեր» կամ «Խոսող քարեր»: Հերունին զուգահեռ է անցկացնում Քարահունջ և Սթոունհենջ անվանումների միջև և գտնում ընդհանրություններ գործառույթային և իմաստային բաղադրիչներում՝ Սթոուն անգլերեն նշանակում է «քար», իսկ «Հենջ» բառ հին անգլերեն բառարաններում չկա։ Ստացվում է, որ Սթոունհենջ-ը նույն «Խոսող քարեր»-ն են։ Կան նույնական ձևով և նշանակությամբ բազմաթիվ այլ համընկնող կառույցներ տարբեր երկրներում՝ Քալենիշը (Քար Նիշ)՝ Շոտլանդիայում, Քարնակը (բրետոներեն՝ Քարնիխ)` Ֆրանսիայի Բրետանում, մի այլ Քարնակ` Եգիպտոսում, Նյու-Գռենջը (հենջ/հունջ)՝ Իռլանդիայում և այլն։ Դրանց մեծ մասի հետ գիտնականները կապում են լուսատուների դիտումների գործառույթ։

Քարահունջ կամ Զորաց քարեր / լրացուցիչ ընթերցանության նյութ
Հարցեր և առաջադրանքներ
1․Հայկական լեռնաշխարհը երբվանի՞ց է բնակեցված եղել։
Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել մարդկության պատմության ամենավաղ շրջաններից՝ ստորին պալեոլիթից (հին քարի դար) սկսած, առնվազն 1,8-2 միլիոն տարի առաջ։
2․Հայկական լեռնաշխարհում որտե՞ղ են հայտնաբերել հնավայրեր։
Հայկական լեռնաշխարհում հնավայրեր հայտնաբերվել են գրեթե ամենուր՝ գետահովիտներում, լեռնային քարայրերում։
3․Ընտրի՛ր հնավայրերից մեկը և նկարի՛ր։
4․ Գրե՛լ Հայաստանում ևս 3 բնակավայրերի մասին։
Հովհաննես Թումանյան «Ոսկի քաղաքը»
Հնդկական հեքիաթ՝ փոխադրված Հովհաննես Թումանյանի կողմից

1
Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։
2
Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։
— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։
— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։
Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։
— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․
Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։
3
Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։
Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։
— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։
Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։
— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.
— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։
— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։
— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։
— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․
— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։
Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․
4
Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։
5
Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․
— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։
Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։
Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․
— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։
Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։
— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։
Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․
— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։
6
Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․
Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։
«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․
— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։
— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։
— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․
— Մենք տեր ու ծառա չգիտենք։
— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։
— Գոհար թագուհին։
— Շատ զորեղ թագուհի է երևի։
— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։
— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։
— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։
7
Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։
— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։
Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։
— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։
— Իսկ երջանկությո՞ւնը․․․
— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։
— Է՞դ է երջանկությունը։
— Ուրիշ ոչինչ։
— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։
— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։
— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։ — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։
— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։
— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։
— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։
Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։
— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։
— Ո՞ւմ նման է։
― Նրա․․․
— Ո՞վ է նա։
— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․
— Բայց ո՞վ է Քանաքարան։
— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։
— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․
— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։
— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․
— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։
Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։
8
Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։
— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։
Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։
— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։
Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։ - Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։
| Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից, Սիմուրղ հավքի զմրուխտ թևին, Երջանկության հայրենիքից Գնում է նա, գնում կըրկին։ Գնում է նա վերածնված Մաքուր սիրով, բարի սրտով, Դեպի երկիրն իր նախահարց, Ցավերի տուն, արցունքի ծով։ Տանում է նա ուժը ոգու, Անվերջ սերը, անհատ բարին, Երջանկությունն ամեն մարդու, Խաղաղություն ողջ աշխարհին։ |
9
Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։
— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։
Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։
— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։
— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։
— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։
| Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատ Էս կյանքի համար, ամենքի համար․ Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ Էս կյանքի համար, ամենքի համար։ Ի՜նչ ազնիվ է աշխատանքը Առողջ ձեռքով, խաղաղ հոգով, Ի՜նչ թեթև է անցնում կյանքը Լիքը սիրով, ուրախ երգով։ |
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞ւ Ուքանա թագավորը որոշեց որդեգրել անտառում գտած աղջկան։ Ի՞նչ անուն դրեց նրան։
- Ո՞րն էր Քանաքարայի պայմանը փեսացուների համար։ Ինչո՞ւ էր նա հենց այդպիսի ընտրություն կատարել (հիշի՛ր մոր երազը)։
- Ինչո՞ւ Դիվանային առաջին անգամ վռնդեցին պալատից։ Ի՞նչ սխալ թույլ տվեց նա իր պատմության մեջ։
- Ինչպե՞ս Դիվանան հասավ Ոսկի քաղաք։ Ո՞վ օգնեց նրան և ինչո՞ւ։
- Ինչպիսի՞ն էր Դիվանան հեքիաթի սկզբում և ինչպիսի՞ն դարձավ վերջում։ Ի՞նչը նրան փոխեց։
- Ինչպե՞ս կբնութագրես Գոհար թագուհուն։ Ինչո՞ւ էր նա փորձում Դիվանային՝ առաջարկելով մնալ իր մոտ կամ ամուսնանալ կղզու տիրուհու հետ։
- Ի՞նչ էր խորհրդանշում արծիվը այս հեքիաթում։
- Ի՞նչն էր Ոսկի քաղաքի բնակիչների երջանկության գաղտնիքը։ Արդյո՞ք այնտեղ ամեն ինչ ոսկուց էր, ինչպես պատկերացնում էր Դիվանան։
- Ինչպե՞ս ես հասկանում Գոհար թագուհու հետևյալ խոսքերը. «Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտից է բխում»։
- Ի՞նչ փոխվեց Բենարես քաղաքում, երբ Դիվանան դարձավ թագավոր։ Ինչո՞ւ մարդիկ սկսեցին երգել նույն երգը, ինչ Ոսկի քաղաքում։
- Եթե դու լինեիր Դիվանայի փոխարեն, կմնայի՞ր Ոսկի քաղաքում, թե՞ կվերադառնայիր։ Հիմնավորի՛ր պատասխանդ։
- Ո՞րն է հեքիաթի հիմնական ասելիքը (խրատը)։ Կարո՞ղ ենք ասել, որ «Ոսկի քաղաքը» մարդու ներսում է։
- Գծի՛ր Դիվանայի «ճանապարհի քարտեզը»՝ նշելով նրա կրած փոփոխությունները յուրաքանչյուր փուլում․Բենարես – Անտառ – Ոսկի քաղաք – Կղզի – Վերադարձ։