Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: Նա որոշեց պոկել այդ վարդը և վազեց վարդի մոտ և ասաց որ կպոկի կարմիր վարդին։ Իսկ վարդն ասաց որ կծակի տղային։ Բայց սղան չլսեց և պոկեց վարդը, իսկ վարդը ծակեց տղայի մատը։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. __________Կարմիր_______ վարդ

բ. ___սիրուն______________ վարդ

գ. ________Քնքուշ_________ վարդ

դ. ____Դաշտի_____________ վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Կարմիր։ Որովհետև վարդը կարմիր էր, իսկ երբ տղան մատը ծակեց իր մատից արյուն եկավ և արյունն էլ է կարմիր։

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն: Որ ինքն իրեն պաշտպանի

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն: Որ Վարդը վարդ լինի

Բյուրական

                                          Բյուրական

Որ  մենք  գնում   էինք   Բյուրական,   շատ   երկար  էր   ճանապարհը

բայց , որ   հասանք   մենք  հաց  էինք   ուտում   իսկ   հետո  մենք

երգում  էինք ,հետո  գնացինք   եկեղեցի   և  եկեղեցին   կիսքանդված

էր  ։ Եկեղեցուց   հետո   սկեցինք   խաղալ։Ժամանակը  այնքան   արագ   անցավ,   որ  արդեն   տուն   գնալու ժամանակն էր։

Էդիտ պրինտ

Էդիտ  պրինտում   մենք  տեսանք   ոնց   պատրաստվում  են   գրքերը

և   ես   իմացա   որ   գիրգը   պատրաստվելու  ժամանակ   չի   թերթվում,

պետք  է     կտրտել  չորս  կաղմից  բայց   պուճուրիկ   պուճուրիկ,և  մենք

խաղում  էինք   խաղ   և  որ     եր   հիշել   պատկերը   բա

հետո   պետք  եր   հիշել   ու   ցույց   տալ   մատիկով   և   իմ

մոտ  ստացվեց   և   ես   ուրախացա   և   նստեցի   տեղս   ու   ես

ասացի     Արփիին   որ   ես   կարողացա    և  վերջում  մենք   գնեցինք

գրքեր  մեր   համար  և  մայրիկների   համար  և   գնացինք   տուն։

Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ:

Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր

կարող եմ անել:

Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո

իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:

Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից

առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա

բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:

Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր

վերջապես ինքն իրեն ասաց.

– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:

Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ

թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:

– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն

սպիտակել էին:

Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ:

Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի

գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր

կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը

հետաքրքիր բաներ:

Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:

Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:Լուսին գնալու մեքենա չմաշվող կոշիկներ բրնձահատիկ որը հազարավոր կիլոմետր սլանալ։

2. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:Ռոբոտ որը ես մաթեմի պատասխաներ ասեմ իսկ ինքը գրի և կարդա լուծումները։

3. Երազանքիդ մասին պատմի՛ր:ես կուզեի թռչել։

4. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:երիտասարդ սպիտակ մեիսկական

5. Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու ՛ պաննիր նավ գիրգ լուսին բրնձահատիկ գնացք ։

ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր (օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտ։Գեղեցիկ մարդ մոծ գիտնական չմաշվոհ կոշիկ։