Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: Նա որոշեց պոկել այդ վարդը և վազեց վարդի մոտ և ասաց որ կպոկի կարմիր վարդին։ Իսկ վարդն ասաց որ կծակի տղային։ Բայց սղան չլսեց և պոկեց վարդը, իսկ վարդը ծակեց տղայի մատը։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. __________Կարմիր_______ վարդ

բ. ___սիրուն______________ վարդ

գ. ________Քնքուշ_________ վարդ

դ. ____Դաշտի_____________ վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Կարմիր։ Որովհետև վարդը կարմիր էր, իսկ երբ տղան մատը ծակեց իր մատից արյուն եկավ և արյունն էլ է կարմիր։

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն: Որ ինքն իրեն պաշտպանի

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն: Որ Վարդը վարդ լինի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *