Աստրիդ Լինդգրեն Մանչուկն ու Կառլսոնը (հատված)

Posted on 11.10.2019 by magnifier4

Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, և Մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի կարևոր իրադարձություն. լրանում էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։

Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի հետ։
— Վաղն իմ ծննդյան օրն է, — ասաց Մանչուկը, — Գունիլլան ու Քրիստերը գալու են մեր տուն, և մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։
Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։
— Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, — շարունակեց նա, — բայց մայրիկը…
Կառլսոնը ներքևի շուրթն այնպես կախեց, ինչպես երբեք չէր արել։
— Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։
— Դե լա՛վ, դու՛ էլ արի, — շտապեց ասել Մանչուկը։
Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։
Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։
— Իսկ մեզ ինչո՞վ կհյուրասիրեն, — հարցրեց Կառլսոնը, որի տրամադրությունը սկսում էր բարձրանալ։
— Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն և կզարդարեն ութ մոմերով։
— Հրաշալի՜ է, — գոչեց Կառլսոնը։ — Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞ կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխարեն թխի ութ տորթ՝ մեկ մոմով։
Մանչուկը չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։
— Դու երևի լավ նվերներ կստանաս, — ասաց Կառլսոնը։
— Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, -հառաչեց Մանչուկը։ — Բայց ուրիշ նվերներ, իհարկե, շատ կստանամ։ Ես էլ որոշել եմ ամբողջ օրը զվարճանալ և շնիկի մասին բոլորովին չմտածել։
— Եվ, բացի այդ, ես էլ քոնն եմ։ Եվ ես ավելի լավն եմ, քան շնիկը, — ասաց Կառլսոնը՝ նայելով Մանչուկին ու գլուխը կախելով։
Մանչուկը պատրաստ էր Կառլսոնի համար ամեն ինչ անել, մանավանդ այժմ, երբ նրանք պիտի բաժանվեին։
— Կառլսոն, — ասաց Մանչուկը, — գիտե՞ս՝ երկու օր հետո ես մեկնելու եմ տատիկիս մոտ և այնտեղ եմ մնալու ամբողջ ամառը։
Կառլսոնը սկզբում մռայլվեց, իսկ հետո լուրջ ասաց.
— Ես էլ եմ մեկնելու տատիկիս մոտ, և իմ տատիկը ավելի է նման տատիկի, քան քո տատիկը։
Նրանց այլևս չհաջողվեց խոսել ո՛չ Կառլսոնի տատիկի, ո՛չ Մանչուկի ծննդյան տարեդարձի մասին, որովհետև Մանչուկը պետք է շուտ քներ, որպեսզի իր ծննդյան օրը ժամանակին արթնանար։

Հաջորդ առավոտյան Մանչուկն արթնացել և անկողնում պառկած սպասում էր։ Նա գիտեր, որ հիմա դուռը կբացվի, բոլորը կմտնեն իր սենյակ՝ բերելով տոնական տորթը և մյուս նվերները։

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

……ուրախ………… ծնունդ

………լավ……… ընկեր

……երկա սպասված ………… նվեր
………ծնծնդյան…….. օր

  1. Մեկ բառով գրիր`

 պար գալ-պարել
լաց լինել-լացել
շատ խոսող-շատախոս
աստղերով զարդարված-աստղազարդ
ձյունով պատված-ձնեպատ

  1. Ասացվածքները գտիր՝

է, ասելը, է, հեշտ, անելը, իսկ, դժվար:Մանչուկ։

աղվեսի, պոչ, վկան, իր, է:Շուն։

փոս, ուրիշի, մեջը, փորողը, համար, կընկնի, ինքը:Կառլոսոն։

  1. Ինքդ բառերը բացատրիր՝

ժամացույց-ժամանակ
ձկնորս-մարդ որը ձուկ է որսում
ծիրանագույն-ծիրանի գույն ունեցող
անխիղճ-առանձ խխճի մարդ

  1. Գրիր հետևյալ բառերին իմաստով մոտ բառեր՝

լուսաբաց-առավոտ
խնդրել-ուզել
ճամփա-ուղություն
գեղեցիկ-սիրուն
մտածել-մտորել
ուրախանալ-երջանկանալ

6.Ի՞նչ կարևոր իրադարձություն պետք է տեղի ունենար մինչ Մանչուկի գյուղ մեկնելը:Մանչուկի

ծնունդը։

7.Մանչուկն ինչո՞ւ էր վախենում Կառլսոնին կանչել իր ծննդյան տարեդարձին՝

Ճիշտե բ տարբերակը։

ա) Կառլսոնը չէր սիրում ծննդյան արարողություններ:

բ) Մայրիկը կարող էր բարկանալ կամ նման մի բան:

գ) Վախենում էր, որ Կառլսոնն իրեն վատ կպահի:

դ) Կառլսոնը նման չէր մյուսներին:

 8. Մանչուկն իր ծննդյան օրը չէր պատկերացնում՝

Ճիշտ է բ տարբերակը։

ա) առանց նվերների

բ) առանց Կառլսոնի

գ) առանց տորթի

դ) առանց իր սենյակում բացված սեղանի

9. Դուրս գրի՛ր այն նախադասությունը, որը մեզ հուշում է, թե ինչ նվեր էր Մանչուկն ամենաշատը ցանկանում ստանալ: Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն։

  10. Ստեղծագործական աշխատանք

 Պատմիր ընկերոջդ մասին: Նկարագրիր և բնութագրիր նրան:Իմ ընկերուհու անունը մարի է նա 8 տարեկան է ծնվել է 2015 թ․նա ունի եղբայր ապրում է Բանգլադեշում նա ունի ստեպական տուն

նա 4․3 դասարանումա նա սիրում ա մանուշակագույն։

Մեծ ու բարի հսակ

Իմ կարդացաց գիրգը դա մեծ ու բարի հսկան է և հսկան գալիս է փոքր աղջկա մոտ և տանում է իրեն իր տուն և աղջիկը քնում է նավի մեջ իս առավոտ իրենց մոտ գալիս են մեծ մարդիկ և իրենք փախնում են իրենցից և սարի վրա մտնում են սարի մեջ և մեծ ու բարի հսկան ասում է

որ այդ կետիկները ջրի մեջ դա երազներ են և աղջիկը վազեց կարմիր երազի հետևվիզ և հենց բռնեց մեծ ու բարի հսկան ասաց այդ կարմիր երազը շատ վատն է նրա պաճառով երազները վատն են և նրանք դրանից հետո գնացին տուն։

Նուկիմ քաղաքի խելոքները: Ավ. Իսահակյան

Մաս 1-ին

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:Անծանոթ բառեր Լիզել-Լպստել,խանութպան-Գործակատար,նիզակ-Գեղարդ։

Փաթեթ 1

1. Լևոնն ունի 10 ռետինե կնիք: Յուրաքանչյուր կնիքի վրա կա հետևյալ թվերից մեկը՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9: Տարբեր կնիքների վրա տարբեր թվեր են:Screenshot_2 Լևոնը թղթի վրա տպում է «Կենգուրու» մրցույթի ամսաթիվը (տե՛ս նկարը): Քանի՞ կնիք է նա օգտագործում:

(A) 5

(B) 6

(C) 7

(D) 9

(E) 10

2. Նկարում պատկերված են 3 թռչող նետեր և 9 անշարժ փուչիկներ: Երբ նետը դիպչում է փուչիկին, փուչիկը պայթում է, իսկ նետը շարունակում է թռչել նույն ուղղությամբ: Քանի՞ փուչիկի կդիպչեն նետերը:

Screenshot_3

(A) 3

(B) 5

(C) 6

(D) 8

(E) 9

3. Սոնան 6 տարեկան է: Նրա քույրը՝ մեկ տարով մեծ, իսկ եղբայրը մեկ տարով փոքր է Սոնայից: Որքա՞ն է այս երեք երեխաների տարիքների գումարը:

(A) 10

(B) 15

(C) 18

(D) 21

(E) 30

4. Նկարում պատկերված է հինգ պտուտակ՝ փայտի կտորի մեջ: Դրանցից չորսն ունեն նույն երկարությունը: Մեկ պտուտակն ավելի կարճ է: Ո՞ր համարի պտուտակն է կարճը:

Screenshot_4

(A) 1

(B) 2

(C) 3

(D) 4

(E) 5

5. Անահիտը մեջտեղից ծալում է թղթի թերթը: Հետո նա դրա մի մասը կտրում է, ինչպես ցույց է տրված նկարում:

Screenshot_5

Պատասխանի տարբերակներում բերված նկարներից ո՞րը կտեսնի Անահիտը, երբ բացի թղթի թերթը:

Screenshot_6

(A)    (B)    (C)    (D)    (E)

6.  Մեսրոպը երեք նետով կրակում է թիրախին (տե՛ս նկարը):

Screenshot_7

Առաջին անգամ նա վաստակում է 12 միավոր, երկրորդ անգամ՝ 15 միավոր: Քանի՞ միավոր է վաստակում Մեսրոպը թիրախին երրորդ անգամ կրակելուց:

(A) 18

(B) 19

(C) 20

(D) 21

(E) 22

7. Պետա ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: 11-րդ գազարը Պետան կերավ չորեքշաբթի: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները:

(A) Երկուշաբթի

(B) Երեքշաբթի

(C) Չորեքշաբթի

(D) Հինգշաբթի

(E) Ուրբաթ

8. Բաբկենը պատկերներ է ստեղծում՝ օգտագործելով նկար 1-ում պատկերված սալիկից:

Screenshot_8

Նկար 2-ում բերված հինգ պատկերներից քանի՞սը կարող է ստեղծել Բաբկենը:

Screenshot_9

(A) 1

(B) 2

(C) 3

(D) 4

(E) 5

9. Մարինեն ունի գետաձիու, շնաձկան, գորտի, մեդուզայի և ծաղիկի պատկերներ: Նա նկարում բերված աղյուսակի վանդակներից յուրաքանչյուրում տեղադրում է այդ հինգ պատկերներից մեկն այնպես, որ դրանք յուրաքանչյուր սյունակում և յուրաքանչյուր տողում լինեն ճիշտ մեկ անգամ:

Screenshot_10

Պատասխանի տարբերակներում բերված պատկերներից ո՞րը Մարինեն պետք է տեղադրի «?» նշանով վանդակում:

Screenshot_11

(A)    (B)    (C)    (D)    (E)

10. Արթուրը վանդակավոր թղթից կտրում է «քառակուսի» և «սեղան» մարմիններ (տե՛ս նկար 1): Այդ մարմիններից ամենաքիչը քանի՞ հատ պետք է օգտագործի Արթուրը՝ նկար 2-ում բերված նավը ստանալու համար:

Screenshot_12

(A) 5

(B) 6

(C) 7

(D) 8

(E) 9

11. Վազգենը նկարում բերված պատկերի գույները փոխում է. սևը դարձնում է սպիտակ, սպիտակը՝ սև:

Screenshot_13

Այնուհետև նա այդ պատկերը պտտում է: Պատասխանի տարբերակներում բերվածներից ո՞րն է Վազգենի ստացած նոր պատկերը:

Screenshot_14

(A)    (B)    (C)    (D)    (E)

12. Վարդի թփին կա 8 ծաղիկ: Ծաղիկների վրա նստած են թիթեռներ և ճպուռներ: Մեկ ծաղկի վրա նստած է մեկից ոչ ավելի միջատ: Ծաղիկների կեսից ավելինի վրա միջատներ կան: Ծաղիկների վրա թիթեռների քանակը երկու անգամ մեծ է ծաղիկների վրայի ճպուռների քանակից: Քանի՞ թիթեռ է նստած ծաղիկների վրա:

(A) 2

(B) 3

(C) 4

(D) 5

(E) 6

13.  Երկու աղջիկ՝ Լիլիթն ու Մանեն, և երեք տղա՝ Արամը, Գուրգենն ու Երվանդը, խաղում են գնդակով: Երբ գնդակն աղջկա մոտ է, նա այն նետում է մյուս աղջկան կամ տղաներից մեկին: Երբ գնդակը տղայի մոտ է, նա այն նետում է մեկ այլ տղայի, բայց ոչ այն տղային, որից այդ պահին ստացել է գնդակը: Լիլիթը սկսում է խաղը՝ գնդակը նետելով Արամին: Ո՞վ հինգերորդը կնետի գնդակը:

(A) Արամը

(B) Լիլիթը

(C) Գուրգենը

(Դ) Մանեն

(E) Երվանդը

14.  Գրատախտակին գրված են 5, 2, 1, 4 թվերը: Միքայելը դրանցից ընտրում է 3 թիվ,
որոնց գումարը 8 է: Նարեկն այդ նույն թվերից ընտրում է 3 թիվ, որոնց գումարը 7 է:
Տղաների ընտրած թվերից քանի՞սն են ընդհանուր:

(A) ոչ մեկը

(B) մեկը

(C) երկուսը

(D) երեքը

(E) Հնարավոր չէ որոշել:

15. Մարիամի և նրա մոր տարիքների գումարը 36 է, իսկ Մարիամի մոր ու տատիկի տարիքների գումարը՝ 81: Քանի՞ տարեկան էր Մարիամի տատիկը, երբ Մարիամը ծնվեց:

(A) 28

(B) 38

(C) 45

(D) 53

(E) 56

16. Բժիշկը հիվանդին նշանակեց 3 սրսկում հետևյալ կերպ, մեկական սրսկում 30 րոպե տարբերությամբ։ Քանի՞ ժամ կպահանջվի բոլոր սրսկումներն անելու համար։ 1 ժամ

17.Դավիթն ունի ավելի շատ խաղալիք, քան Հենրին, իսկ Նարեի խաղալիքները Դավիթի խաղալիքներից շատ են։ Ո՞վ ունի ամենաքիչ խաղալիքը։Հենրին

18. Ինչպե՞ս երկնժարանի կշեռքի միջոցով 24կգ մեխը բաժանել երկու մասերի, համապատասխանաբար 9կգ և 15կգ:Կշեռելով

19.

Փազլ 

20. Մաթեմատիկական խաղ