Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկայնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    դար□ավ-դարձավ

գա□տնիքը-գաղտնիք

փոր□եցի-փորձեցի

խոր□րդավոր-խորհրդավոր

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

/ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
    պարզ-բարդ

գեղեցիկ-տգեղ

 երկար-կարճ

ուղիղ-ծուռ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

/դ/ տուն – ածանցավոր:

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

/դ/ փոքրիկ — թվական

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

(տեսնել)                            տեսավ

(ընկնել)                            ընկավ

(կապել)                        կապես

(տխրել)                          տխրեց

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա        գլուխը

ստորոգյալ   օրորում էր

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
    Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ:

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

__________________________________________________________________________________

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
  2. Զրնգուն
  3. գեղեցիկ

Բազմապատկման զուգորդական հատկությունը

Դասարանական առաջադրանքներ 

1․ Հաշվի՛ր օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից։ 

7x60x5=2100

172x2x5=1720

6x5x6x5x6x5=2700

2x4x3x2+6x7x5x2=468

2. Վերականգնի՛ր հավասարությունները

2կմ= 800մ +1կմ200մ

8կմ=3կմ 100մ + 4կմ900մ

6կմ= 5կմ997մ 50նմ + 2մ50սմ

12սմ = 1սմ 4մմ + 10սմ6մմ

14դմ= 3դմ 3սմ +10դմ7սմ

3․ Համեմատի՛ր 

12տ40կգ< և 12տ4ց

11ց65կգ >++++++++ 1տ70կգ

4․ Դպրոցում սովորում է 450 աշակերտ։ Աղջիկները 12-ով քիչ են տղաներից։ Քանի՞ տղա է սովորում այդ դպրոցում։ 450-12=438  438:2=219  219+12=231

5․  2 պարկերից առաջինում կար 27կգ ալյուր։ Երբ վաճառողը այդ պարկից 5 կգ վաճառեց և 3 կգ լցրեց երկրորդի մեջ, ապա պարկերում ալյուրի քանակները հավասարվեցին։ Որքա՞ն ալյուր կար երկրորդ պարկում։

27-5-3=19

6․ Գտի՛ր այն թվերը, որոնց տարբերութունը 451 է, իսկ գումարը՝ 1451։ 1451-451=1000 1000:2=500 500+451=951

Տնային առաջադրանքներ 

1․ Հաշվի՛ր օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից։ 

7x60x5=2100

172x2x5=1720

6x5x6x5x6x5=27000

2x4x3x2+6x7x5x2=27000

2. Վերականգնի՛ր հավասարությունները

2կմ350մ+650 մ=3կմ

7կմ550մ+2 կմ 450 մ =10կմ

2մ25սմ +75 սմ =3մ

2սմ2մմ+14 սմ 98 մմ=15սմ

2մ7դմ + 15 մ 3 դմ= 18մ

3․ Համեմատի՛ր 

5կգ600գ < 6կգ500գ

23կմ30մ < 30կմ23մ

12դմ5դմ > 10դմ8դմ

4․ Շաբաթօրյակին մասնակցում էին 125 աշակերտ։ Աղջիկները 11-ով շատ էին տղաներից։ Քանի՞ աղջիկ էր մասնակցում այդ շաբաթօրյակին։ 125+11=136, 136:2=68, 68-12=56 Պատ․՝ 68-աղջիկ, 56-տղա

5․ 2 պարկերից առաջինում կար 24կգ ալյուր։ Երբ վաճառողը այդ պարկից 4 կգ լցրեց երկրորդի մեջ, ապա պարկերում ալյուրի քանակները հավասարվեցին։ Որքա՞ն ալյուր կար երկրորդ պարկում։ 24-4-4=16, 16+4=20, 24-4=20 Պատ․՝ 20, 20

6․ 280 տեղանոց դահլիճում համերգի ժամանակ զբաղեցված տեղերը 120-ով շատ էին ազատ տեղերից։ Հաշվի՛ր մուտքի տոմսի արժեքը՝ գիտենալով, որ այդ օրվա վաճառված տոմսերի ընդհանուր գումարը 120000 դրամ է։

(280-120):2=80

80+120=200

120000:200=600