Արշակունյաց արքայատոհմ․Տրդատ Գ Մեծ

Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են    եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։             Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։

Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա-ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից և գահակալել մինչև 88 թվական։ Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, պատերազմ տեղի ունեցել ալանների դեմ։

Հզոր արքա է եղել Տրդատ Գ_ն:

Հայոց թագավոր (Տրդատ Գ Մեծ, 287-330):

Վերջինս հռոմեական զորքի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: ­Տրդատ Գ-ն ավե­լի քան 10 տարի պատերազմել է Սասա­նյան Պարսկաստանի դեմ: Սասա­նյաններն ստիպված հրաժարվել են «Հա­յաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տրդատ Գ-ի գահակալումը:

Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտ­ված «Արտաշիսական սահմանները»: Գա­հակալման առաջին տարիներին հալածել է քրիս­տոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տես­նելով Հայաստանը պարսկական ոտնձգու­թյուններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով՝Գրիգոր Ա Լուսավորչին (302-325/326) կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր:

Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309-379) հա­ջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրանից դժգոհ նախարար­ներին (հեթանոսամետ նախարարները միացել էին պարսկասեր ուժերին) և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա ճակատամարտել հյուսիսային ցեղերի դեմ և պահպանել Հայաստանի միասնությունն ու քրիստոնեությունը: Հռոմ. կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորու­թյան սահմանները՝ ստեղծել կենտ­րոնացված հզոր պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավորի և քրիստոնեությունը տարա­ծողի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞րն Մեծ Հայքի երկրորդ հզոր թագավորությունը։
  2. Ո՞րքան  ժամանակ են իշխել Արշակունիների արքայատոհմ։ Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին
  3. Ո՞վ էր  Արշակունիների առաջին արքան և ե՞րբ է թագավորել։ Տրդատ Ա-ն է , որը 66 թվականին
  4. Ի՞նչ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Տրդատ Գ արքայի գահակալման ժամանակ։ 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն:

Բակտերիաների դերը բնության մեջ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Մաս 2
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքնե

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների: ամենտեղ
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: միաբջիջ օրգանիզմներ են և բազմանում են ամեն 20 րոպեն
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ: բնագետ Անտոնի վան Լևենհուկը, խոշորացնող սարքերի օգնությամբ
  4. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից: շատ արագ բազմանալու
  5. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք: Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից
  6. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ: կան լավ բանկտերիաներ որոնք օգնում են մարդուն օրինակ ստամոքսի բակտերիաներն օգնում են որ մենք յուրացնենք մեր սնունդը և կան վատ բակտերիաներ որոնք առաջացնում են մահացու հիվանդություններ
  7. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

Пичугин мост

Сёма Пичугин рос тихим мальчиком. Как и все ребята, Сёма любил ходить в школу короткой дорогой через речку. Моста там не было, поэтому ребятам запрещали ходить этой дорогой.

Вот и задумал Сёма Пичугин старое дерево с этого берега на тот уронить. Топор у него был хороший. Нелёгким оказалось это дело. Только на второй день дерево упало и легло через реку. Теперь нужно было обрубить ветки. Они цеплялись за ноги и мешали переходить речку. Сёма обрубил ветки и приделал перила. Хороший мост получился. Так и стали называть его Сёминой фамилией — Пичугин мост.

Когда же ветки прогнили и ходить по ним стало опасно, через речку перекинули настоящий мост. А название осталось прежнее. Прошло много лет. Теперь на этом месте большой мост с чугунными перилами. А называют его так же, как и раньше, – Пичугин мост.

2. ПОСЛЕТЕКСТОВЫЕ ВОПРОСЫ И ЗАДАНИЯ

Вопросы:

  1. Почему мост называли Пичугиным? потому что его давным давно построил мальчик с такой фамилией
  2. Как ты думаешь, можно ли назвать Сёму полезным человеком? Почему? да он сделал мост через реку и все могут им пользоватся

Задание 2. Расположи слова в три столбика: слова-мальчики, слова-девочки и слова-солнышки.

Хор, костюм, пастух, мех, колесо, коврик, цветок, стадион, дворец, художник, цифра, сцена, сорока, помеха, курица, хоккей, вихрь, космос, компьютер.

слова-мальчики (он, мой)слова-девочки (она, моя)слова-солнышки (оно, моё)
петух,Хор мех коврик,…цветок стадион
дворец художник хоккей вихрь, космос компьютер.
птица, …цифра сцена
сорока, помеха курица
солнце,

Задание 3. Выбери правильную букву.

Мален(ь / ъ)кие звер(ь / ъ)ки, серен(ь / ъ)кие шу(б / п)ки,
Чёрнен(ь / ъ)кие гла(з / с)ки, острен(ь / ъ)кие зу(б / п)ки.

Лё(г / х)кий, а не пух, мя / х)кий, а не мех,
Белый, а не сне(г / к), но оденет всех.

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
_____գաղտնիք,________________________

_________վերջը____________________

_______համարձակ______________________

__________ջարդելով___________________

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր   ___անվտանգ_________

բ/ չարություն  _____բարություն_________

գ/ թույլ  _____ուժեղ___________

դ/  տգեղ __ գեղեցիկ_____________

    4. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   __ծաղիկներ__________

բ/ իշխան   ___իշխաններ_________

գ/ քամի   ____քամիներ_________

դ/ փուշ   _____փշեր_________

   5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

6. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

_________ուտել):__________                     __կուտի______________________

____(փորձել)_______________                     _____փորձում են___________________

____(նայել) _______________                     _______նայեց_________________

___ (ամաչել): _________________                    __ամաչեցի______________________

7. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
    ——Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  8. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

9. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

_________ Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:______________________________________________________________

_______________________________________________________________________

    10. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

——————Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

      11.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

_______________________________________________________________________