Ինչ է տնտեսությունը

Մաս 1

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  
գյուղատնտեսությունը՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:                   
Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:
Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել: Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Մաս 2

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:
Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:
Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն: Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար: Աճեցնում են մարդու և կենդանիների համար բույսեր որոնցից ամենակրևորն ցորենն է
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը: բազմացնում և աճեցնում են կենդանիներին
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ: ամեն բան կաթ պանիր թթվասեր հաց կանաչի բանջարեղեն
  5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը: բուսաբուծությունը աճեցնում է նաև կեր անասունների համար
  6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև: միսը վաճառում են

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց՝ սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
2.Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ:
3.Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր: Ուտելի են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը: Թունավոր են մուխամոռը

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր: անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը: բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։ նրանք գեղեցիկ են օգնում են մ եզ շնչել

Լույս և ձայն

Աշխարհի մասին տեղեկությունները մենք հիմնականում ստանում ենք տեսնելով:  Մեզ  շրջապատող առարկաները, նրանց ձևն ու  չափը  տեսնում ենք լույսի  շնորհիվ:  Լույս արձակող մարմինները  կոչվում են լույսի  աղբյուրներ:
Դրանք  լինում են բնական՝  Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը,  և  արհեստական:
Կարո՞ղ  ես  մի  քանիսը  թվարկել:
Լույսը  տարածվում է ուղիղ գծերով՝  ճառագայթներով: Տեսե՞լ  եք,  թե  ինչպես  է արևի ճառագայթը  լուսամուտից ներս  ընկնում: Լույսն անցնում  է  ապակու միջով, որովհետև ապակին թափանցիկ  է: Մարմինների   մեծ  մասը անթափանց  են:
Այդպիսի մարմինների հետևի մասում, ուր լույսը չի  կարող ընկնել, ստվեր է  գոյանում:  Ստվերի  օգնությամբ կարելի  է իմանալ  ժամանակը.  կեսօրին,  երբ Արեգակը մեր  գլխավերևում է, ստվերները  կարճ են,  իսկ  առավոտյան և  երեկոյան՝  երկար:

                     Ձայն
Երբ  ինչ-որ առարկա շատ  արագ շարժվում է, շարժվում է նաև դրա շուրջը եղած օդը: Օդի այն  տատանումներից էլ  առաջանում է ձայնը: Օրինակ, խոսելիս թոքերից դուրս եկող օդը շարժում է մեր  կոկորդի ձայնալարերը:
Ձայները  մարդկանց և  կենդանիներին օգնում են կողմնորոշվել շրջապատում, հաղորդակցվել միմյանց հետ և զգուշանալ վտանգներից:
Փորձե՛ք  խոսելիս ձեռքը դնել  կոկորդին և  կզգաք ձայնալարերի տատանումը:
Ձայնն էլ, ինչպես լույսը, տարածվելու  արագություն  ունի: Բայց ձայնի արագությունը շատ  ավելի փոքր  է,  քան լույսինը: Ամպրոպի  ժամանակ երևի   նկատած կլինեք՝ նախ երևում է կայծակը, ապա նոր լսվում է որոտի  ձայնը: Իրականում որոտն ու  կայծակը միաժամանակ  են  առաջանում,  բայց կայծակի լույսն ավելի արագ է հասնում մեր  աչքերին, քան որոտի ձայնը՝ ականջներին:
Ձայնը նույնպես, որոշ մարմինների  դիպչելով, կարող է անդրադառնալ: Հենց դա էլ  անվանում ենք արձագանք:

Հարցեր և  առաջադրանքներ
1.Ո՞րն  է կոչվում  լույսի  աղբյուր:  Թվարկել  տեսակները: Լույս արձակող մարմինները  կոչվում են լույսի  աղբյուրներ:
Դրանք  լինում են բնական՝  Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը,  և  արհեստական:
2. Ի՞նչն  են  անվանում  ձայն: Երբ  ինչ-որ առարկա շատ  արագ շարժվում է, շարժվում է նաև դրա շուրջը եղած օդը: Օդի այն  տատանումներից էլ  առաջանում է ձայնը:
3.Ի՞նչն  են  անվանում  արձագանք: Ձայնը նույնպես, որոշ մարմինների  դիպչելով, կարող է անդրադառնալ: Հենց դա էլ  անվանում ենք արձագանք: